Marca. «Ռեալը» պայմանագիր է կնքել Մբապեի հետ

13:18   16 մայիսի, 2022

Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» պայմանագիր է կնքել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեի հետ, հաղորդում է իսպանական Marca-ն։

Արքայական ակումբը պաշտոնական հայտարարություն չի անի, մինչեւ Կիլիան Մբապեն չհայտնի ՊՍԺ-ից հեռանալու մասին։

Մբապեն արդեն հայտնել է, որ կատարել է ընտրությունը եւ այդ մաիսն կհայտարարի մինչեւ մայիսի 28-ը՝ Ֆրանսիայի հավաքականի մարզահավաքի մեկնարկը։

Այս մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը կավարտվի հունիսի 30-ին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։