Նովակ Ջոկովիչ․ «Միլանի» ֆանատ եմ, հույս ունեմ՝ նրանք կնվաճեն տիտղոսը

10:38   16 մայիսի, 2022

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը Հռոմի «Մասթերսում» տիտղոսը նվաճելուց հետո հաղթանակ է մաղթել «Միլանին» Իտալիայի առաջնությունում։

«Ես «Միլանի» ֆանատ եմ։ Իմ մենեջերը նույնպես իտալական թիմի մեծ երկրպագու է։ Մենք ընդհանուր կիրք ունենք այդ ակումբի նկատմամբ։ Հույս ունեմ, որ նրանք կնվաճեն Իտալիայի չեմպիոնի տիտղոսը»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Իտալիայի առաջնության վերջին տուրից առաջ «Միլանը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում գտնվող չեմպիոն «Ինտերը» հետ է 2 միավոր։ Վերջին տուրում «Միլանը» կհյուրընկալվի «Սասուոլոյին», «Ինտերը» կընդունի «Սամպդորիային»։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։