«Միլանը» հաղթեց «Ատալանտային» եւ 5 միավոր առաջ է «Ինտերից» (տեսանյութ)

21:57   15 մայիսի, 2022

Իտալիայի առաջնության 37-րդ տուրում «Միլանն» ընդունեց «Ատալանտային» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։

Աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն եւ ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։

«Միլանը» 83 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 5 միավոր առաջ է չեմպիոն «Ինտերից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ատալանտան» 8-րդն է՝ 59 միավոր։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Միլան» - «Ատալանտա»՝ 2:0 (տեսանյութ)

Ռաֆայել Լեաու, 56, Տեո Էրնանդես, 75

«Կալյարի» - «Ինտեր»՝ 22։45(Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։