«Մանչեսթեր Սիթին» խուսափեց պարտությունից 0։2-ից հետո (տեսանյութ)

18:53   15 մայիսի, 2022

Անգլիայի առաջնության նախավերջին տուրում չեմպիոն եւ առաջատար «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում մրցեց «Վեստ Հեմի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 2։2։

Ընթացքում դաշտի տերերն առջեւում էին 2։0 հաշվով։ «Վեստ Հեմից» դուբլի հեղինակ դարձավ անգլիացի հարձակվող Ջարոդ Բոուենը, որն աչքի ընկավ 24-րդ եւ 46-րդ րոպեներին։

«Մանչեսթեր Սիթիից» հաշվի տարբերությունը 49-րդ րոպեին կրճատեց անգլիացի կիսապաշտպան Ջեք Գրիլիշը։ 69-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց լոնդոնցիների չեխ պաշտպան Վլադիմիր Ցոուֆալը։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթական գոլը 86-րդ րոպեին կարող էր խփել ալժիրցի հարձակվող Ռիյադ Մահրեզը, սակայն չկարողացավ արդյունավետ իրացնել 11 մետրանոցը։ Լեհ դարպասապահ Լուկաշ Ֆաբիանսկին դարձավ սեյվի հեղինակ։

«Մանչեսթեր Սիթին» 90 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է 1 հանդիպում քիչ անցկացրած «Լիվերպուլից»։ «Վեստ Հեմը» 7-րդն է՝ 56 միավոր։

«Լիվերպուլը» մայիսի 17-ին կխաղա «Սաութհեմփթոնի», մայիսի 21-ին՝ «Վուլվերհեմփթոնի» հետ։ «Մանչեսթեր Սիթին» վերջին տուրում կմրցի «Աստոն Վիլայի» հետ։

Անգլիայի առաջնություն, 37-րդ տուր

«Վեստ Հեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 2:2 (տեսանյութ)

Ջարոդ Բոուեն, 24, 46 - Ջեք Գրիլիշ, 49, Վլադիմիր Ցոուֆալ, 69, ինքնագոլ

Չիրացրած 11մ՝ Ռիյադ Մահրեզ («Մանչեսթեր Սիթի»), 86



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։