00:42 15 մայիսի, 2022Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Ռոման» ընդունեց հետնապահ «Վենեցիային»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։
Հյուրերն արդեն առաջին րոպեին բացեցին խաղի հաշիվը նիգերիացի հարձակվող Դավիդ Օկերեկեի գոլի շնորհիվ։ 32-րդ րոպեին «Վենեցիան» մնաց 10 խաղացողներով։ Հեռացվեց մարոկկացի կիսապաշտպան Սոֆիան Կիյինեն։
Հռոմեական թիմին պարտությունից փրկեց ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովի գոլը 76-րդ րոպեին։
«Ռոման» 16 հարված կատարեց մրցակցի դարպասին։ «Վենեցիայի» դարպասապահ, Ֆինլանդիայի ներկայացուցիչ Նիկի Մաենպյայան կատարեց 15 սեյվ։
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դեռ չի վերականգնվել վնասվածքից հետո եւ հայտավորված չէր խաղին։
«Ռոման» 60 միավորով 6-րդն է, «Վենեցիան» 26 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը եւ դուրս կմնա ուժեղագույնների լիգայից։
Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր
«Ռոմա» - «Վենեցիա»՝ 1։1 (տեսանյութ)
Էլդոր Շոմուրոդով, 76 - Դավիդ Օկերեկե, 1
Հեռացում՝ Սոֆիան Կիյինե («Վենեցիա»), 32
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.