Superbet Chess Classic. Վաշիե-Լագրավ թայ-բրեյքում հաղթեց Արոնյանին եւ Սոյին

22:54   14 մայիսի, 2022

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ֆրանսիացի գրոսմայստեր Մաքսիմ Վաշիե-Լագրավի հաղթանակով ավարտվեց Superbet Chess Classic մրցաշարը։

Թայ-բրեյքում Մաքսիմ Վաշիե-Լագրավը պարտության մատնեց ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Լեւոն Արոնյանին եւ Ուեսլի Սոյին։ Արոնյանը պարտվեց նաեւ Սոյին եւ գրավեց երրորդ տեղը։

Լեւոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Ուեսլի Սոն հիմնական փուլի 9 տուրից հետո վաստակել էին 5,5-ական միավոր։

Հաղթողանակի համար Վաշիե-Լագրավը ստացավ 77 հազար դոլար։ Արոնյանն ու Սոն՝ 67 հազարական։

Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն էր։

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։