Բունդեսլիգա․ Վերջին տուրի բոլոր արդյունքները (տեսանյութ)

19:54   14 մայիսի, 2022

Տեղի ունեցավ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության վերջին տուրը։ Առաջին չորս տեղերը գրավեցին եւ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի ուղեգրեր նվաճեցին «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», «Բայերն» ու «ՌԲ Լայպցիգը»։

«Ունիոն Բեռլինն» ու «Ֆրայբուրգը» հանդես կգան Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարում։ «Քյոլնը» կխաղա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման վերջին փուլում։

Բունդեսլիգայից դուրս մնացին «Գրոյտեր Ֆյուրտն» ու «Արմինիան»։ «Հերտան» կանցակցնի անցումային հանդիպում երկրորդ Բունդեսլիգայում երրորդ տեղը գրաված թիմի հետ։ 

«Շտուտգարտը» վերջին տուրում «Քյոլնի» նկատմամբ 2։1 հաշվով հաղթանակի շնորհիվ գրավեց 15-րդ տեղը եւ պահպանեց տեղը Բունդեսլիգայում։

Գերմանիայի առաջնություն, 34-րդ տուր

«Վոլֆսբուրգ» - «Բավարիա»՝ 2:2 (տեսանյութ)

Յոնաս Վինդ, 45, Մաքս Կրուզե, 58 - Յոսիպ Ստանիշիչ, 17, Ռոբերտ Լեւանդովսկի, 40

«Բորուսիա Դորտմունդ» - «Հերտա»՝ 2։1 (տեսանյութ)

Էրլինգ Հոլանդ, 68, 11մ, Յուսուֆա Մուկոկո, 84 - Իսակ Բելֆոդիլ, 18, 11մ

«Արմինիա» - «ՌԲ Լայպցիգ»՝ 1։1

Յանիկ-Լուկա Զերա, 70 - Վիլի Օրբան, 90+3

«Աուգսբուրգ» - «Գրոյտեր Ֆյուրտ»՝ 2։1

Դանիել Կալիջիուրի, 11, 11մ, Միխայել Գրեգորիչ, 84 – Ջեսիք Նգանկամ, 23

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Հոֆենհայմ»՝ 5։1

Լարս Շտինդլ, 26, Ալսան Պլեա, 44, 11մ, Յոնաս Հոֆման, 45+1, 68, Բրիլ Էմբոլո, 53 - Անդրեյ Կրամարիչ, 3

«Բայեր» - «Ֆրայբուրգ»՝ 2։1

Լուկաս Ալարիո, 53, Էսեկիել Պալասիոս, 90+7 - Յանիկ Հաբերեր, 88

«Մայնց» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 2։2

Մարկուս Ինգվարտսեն, 10, 49 - Տուտա, 25, Ռաֆայել Բորե, 35

«Շտուտգարտ» - «Քյոլն»՝ 2։1

Սաշա Կալայջիչ, 13, Վատարու Էնդո, 90+2 - Անտոնի Մոդեստ, 59

Չիրացրած 11մ՝ Սաշա Կալայջիչ, 12

«Ունիոն Բեռլին» - «Բոխում»՝ 3։2

Գրիշա Պրյոմել, 5, Տայվո Ավոնիի, 25, 11մ, 88 - Սիմոն Ցոլեր, 55, Էդուարդ Լյովեն, 79



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։