ՀՇՖ ղեկավար կազմը, հավաքականի գլխավոր մարզիչը

14:36   14 մայիսի, 2022

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հաշվետու կոնֆերանսում ընտրվեց կազմակերպության ղեկավար կազմը։ Նախագահի պաշտոնում վերընտրվեց Սերժ Սարգսյանը, առաջին տեղակալի պաշտոնում՝ Սմբատ Լպուտյանը։

ՀՇՖ նախագահի տեղակալ ընտրվեց Լեւոն Յոլյանը, գործադիր տնօրեն՝ Հրաչիկ Թավադյանը, գլխավոր քարտուղար՝ Մարիա Գեւորգյանը։

Սերժ Սարգսյանի առաջարկով տղամարդկանց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ նշանակվեց Արման Փաշիկյանը։

ՀՇՖ խորհրդում ընդգրկվեցին Սերժ Սարգսյանը, Սմբատ Լպուտյանը, Լեւոն Յոլյանը, Տարոն Մարգարյանը, Հրաչիկ Թավադյանը, Մարիա Գեւորգյանը, Էլինա Դանիելյանը, Աշոտ Վարդապետյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Վահագն Խաչատրյանը, Հովիկ Խալիկյանը, Գագիկ Գեւորգյանը, Աղասի Ինանցը, Արման Փաշիկյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։