13:08 14 մայիսի, 2022Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկությունում մայիսի 14-ին տեղի կունենա եզրափակիչը։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմրցեն «Չելսին» ու «Լիվերպուլը»։ Բուքմեյքերները նախապատվությունը տալիս են գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին։
Հիմնական ժամանակում «Լիվերպուլի» հաղթանակի գործակիցը 2․10 է, «Չելսիինը»՝ 3․50, ոչ ոքի արդյունքինը՝ 3․70։
Գավաթը նվաճելու հավանականությունը «Լիվերպուլի» համար գնահատվում է 1․50, «Չելսիի» համար՝ 2․50 գործակցով։
«Չելսի» - «Լիվերպուլ» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։45-ին։
Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Անգլիական լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչում։ Հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 0։0 հաշվով։ 11 մետրանոցներով հաղթել էր «Լիվերպուլը»՝ 11։10 հաշվով։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.