Superbet Chess Classic․ Լեւոն Արոնյանն ու Յան Նեպոմնյաշչին խաղացին ոչ ոքի

21:06   13 մայիսի, 2022

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտին մոտեցող Superbet Chess Classic մրցաշարի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչու հետ։

Լեւոն Արոնյանն ու ամերիացի Ուեսլի Սոն 5-ական միավորով կիսում են առաջին տեղը։

Վերջին տուրում Լեւոն Արոնյանը կմրցի ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։

Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։