Բենզեման հավասարվեց Ռաուլին

13:09   13 մայիսի, 2022

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման հավասարվեց թիմի նախկին խաղացող, իսպանացի Ռաուլին Արքայական թիմում խփած գոլերի քանակով։ 34-ամյա Բենզեման Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի խաղում (6։0) «Լեւանտեին» խփած գոլի շնորհիվ «Ռեալում» իր գոլերի քանակը հասցրեց 323-ի։  Բենզեման ու Ռաուլը կիսում են երկրորդ տեղը։ Ռեկորդակիրը «Ռեալի» նախկին խաղացող, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է՝ 450 գոլ։

Բենզեմայի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Նա արդեն 11 տարի մադրիդյան ակումբում է։

Ընթացիկ մրցաշրջանում Բենզեման «Ռեալի» հետ մասնակցել է 44 հանդիպման, խփել 44 գոլ, կատարել 15 գոլային փոխանցում։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։