Superbet Chess Classic. Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ֆաբիանո Կարուանայի հետ

20:04   12 մայիսի, 2022

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող Superbet Chess Classic մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ եւ 4,5 միավորով կիսում է առաջին տեղը։ Նույնքան միավոր ունի ամերիացի Ուեսլի Սոն, որը 7-րդ տուրում սեւ ֆիգուրներով ոչ ոքի խաղաց ռումինացի Բոգդան-Դանիել Դեակի հետ։

Մրցաշարի ավարտին մնացել է երկու տուր։ Լեւոն Արոնյանը կմրցի ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի եւ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։

Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։