Ռոնալդուն 6-րդ անգամ ճանաչվեց Պրեմիեր լիգայի ամսվա լավագույն խաղացող

15:11   12 մայիսի, 2022

«Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ճանաչվեց Անգլիայի Պրեմիեր լիգայի լավագույն խաղացող ապրիլին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։ 

Անցած ամիս Ռոնալդուն Անգլիայի առաջնությունում մասնակցել է 4 հանդիպման, խփել 5 գոլ։ 

Մրցանակին հավակնում էին նաեւ Նաթան Քոլինսը («Բարնլի»), Կեւին Դե Բրույնեն, Գաբրիել Ժեզուսը (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Բրունու Գիմարաեշ («Նյուքասլ»), Սոն Հին Մին («Տոտենհեմ»), Տիագու Ալկանտարա («Լիվերպուլ») եւ Լեանդրո Տրոսարդը («Բրայթոն»)։

Այս մրցաշրջանում Ռոնալդուն ամսվա լավագույն խաղացող էր ճանաչվել նաեւ սեպտեմբերին։

Ռոնալդուն Պրեմիեր լիգայում 6-րդ անգամ ճանաչվեց ամսվա լավագույն խաղացող եւ հավասարվեց ռեկորդակիրներին՝ «Տոտենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնին եւ «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող, կարիերան ավարտած արգենտինացի Սերխիո Ագուերոյին։ 

Ռոնալդուն դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ռեկորդակիրը՝ գերազանցելով թիմի նախկին խաղացող, անգլիացի հարձակվող Ուեյն Ռունիի ցուցանիշը՝ 5։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։