«Բրյուգեն» դարձյալ հաղթեց «Ռոյալ Յունիոնին», Ադամյանը մասնակցեց խաղին

00:26   12 մայիսի, 2022

Բելգիայի առաջնության չեմպիոնական խմբի առաջատար «Բրյուգեն» չորրորդ տուրում ընդունեց «Ռոյալ Յունիոնին» եւ հաղթեց 1։0 հաշվով։

65-րդ րոպեին «Բրյուգեի» կանադացի կիսապաշտպան Տաժոն Բուշանանի հարվածից հետո սեփական դարպասը գրավեց «Ռոյալ Յունիոնի» լյուքսեմբուրգի դարպասապահ Անտոնի Մորիսը։

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Բրյուգեի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 55-րդ րոպեին։

«Բրյուգեն» 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռոյալ Յունիոնը» հետ է 3 միավոր եւ երկրորդն է։

Անցած տուրում «Բրյուգեն» «Ռոյալ Յունիոնին» հաղթել էր 2։0 հաշվով։

Բելգիայի առաջնություն, չեմպիոնական խումբ, չորրորդ տուր

«Բրյուգե» - «Ռոյալ Յունիոն»՝ 1։0

Անտոնի Մորիս, 65, ինքնագոլ

Հեռացումներ՝ Տաժոն Բուշանան («Բրյուգե»), 90+3, երկրորդ դեղին քարտ -  Կոկի Մաչիդա («Ռոյալ Յունիոն»), 59, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։