Superbet Chess Classic․ Լեւոն Արոնյանը պարտության մատնեց Մաքսիմ Վաշիե-Լագրավին

18:45   11 մայիսի, 2022

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում շարունակվող Superbet Chess Classic մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւ ֆիգուրներով մրցեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ եւ հաղթանակ տարավ 25-րդ քայլին։

Արոնյանն ու ամերիկացի Ուեսլի Սոն 4-ական միավորով կիսում են առաջին տեղը։ Սոն այս տուրում սպիտակներով ոչ ոքի խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ։

Superbet Chess Classic-ը Grand Chess Tour-ի առաջին փուլն է։ Կանցկացվի 9 տուր։

Grand Chess Tour-ի մրցանակային հիմնադրամը 1,4 միլիոն դոլար է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։