Հռոմ․ Ռաֆայել Նադալի հաղթական մեկնարկը

17:47   11 մայիսի, 2022

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող Ռաֆայել Նադալը հաղթանակով մեկնարկեց Հռոմի «Մասթերս» մրցաշարում։ Իսպանացի թենիսիստն ազատ էր առաջին շրջանում։ Երկրորդ շրջանում նա մրցեց ամերիկացի Ջոն Իսների հետ եւ հաղթեց 6։3, 6։1 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 16 րոպե։

Երրորդ շրջանում մայիսի 12-ին Նադալի մրցակիցը կլինի Կանադայի ներկայացուցիչ Դենիս Շապովալովը, որը 6։4, 7։6 (7։5) հաշվով պարտության է մատնել վրացի Նիկոլոզ Բասիլաշվիլիին։

Հռոմի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 5,4 միլիոն եվրո է։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։