Օբամեյանգի դուբլը նպաստեց «Բարսելոնայի» հաղթանակին (տեսանյութ)

01:33   11 մայիսի, 2022

Իսպանիայի առաջնության 36-րդ տուրում «Բարսելոնան» ընդունեց Վիգոյի «Սելտային»։ Չավիի գլխավորած թիմը հաղթեց 3։1 հաշվով։

30-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց կատալոնական թիմի հոլանդացի հարձակվող Մեմֆիս Դեպայը։ 41-րդ եւ 48-րդ րոպեներին աչքի ընկավ դաշտի տերերի գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը։

Երկրորդ խաղակեսում «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն գլխով բախվեց թիմակից Գավիին եւ կորցրեց գիտակցությունը։ Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց։

36 խաղից հետո «Բարսելոնան» 72 միավորով երկրորդ է եւ 7 միավոր առաջ է երրորդ տեղում գտնվող «Սեւիլիայից» (35 խաղ)։ «Սելտան» 11-րդն է՝ 43 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 36-րդ տուր

«Բարսելոնա» - «Սելտա»՝ 3։1 (տեսանյութ)

Մեմֆիս Դեպայ, 30, Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 41, 48 - Յագո Ասպաս, 50

Հեռացում՝ Ջեյսոն Մուրիլյո («Սելտա»), 58



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.