Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթեց Լիբանանի թիմին

17:16   10 մայիսի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 15 տարեկանների հավաքականը երկրորդ հանդիպումն անցկացեց ՈւԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարում՝ մրցելով Լիբանանի Մ-15 ընտրանու հետ։

Հայաստանի Մ-15 հավաքականը հաղթեց 2:1 հաշվով:                             

Հայաստանի հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակ տարավ և 6 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Վերջին տուրում՝ մայիսի 12-ին, Հայաստանի Մ-15 հավաքականը կմրցի Վրաստանի Մ-15 հավաքականի հետ:

Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Հայաստան Մ-15 - Լիբանան Մ-15` 2:1

Գալստյան, 50, Մինասյան, 54 - Նասար, 81

Հայաստան Մ-15

  1. Վարազդատ Գասպարյան, 2. Արամ Ահարոնյան3. Հենզել Բաղոյան, 4. Հարություն Մուսիկյան, 6. Խոսրով Ղազարյան, 9. Գարի Կևորկ Բասմաջյան, 11. Տիգրան Արմենակյան, 13. Զավեն Խուդավերդյան (ա), 14. Սեդրակ Մովսիսյան, 17. Աշոտ Գրիգորյան, 21. Ալեքս Գալստյան

Պահեստայիններ՝ 1.Հովհաննես Ուրուշանյան, 5. Անդրանիկ Հակոբյան, 7. Կարեն Հովակիմյան, 8. ՎահեԿարապետյան,  10. Խաչիկ Սեդրակյան, 15. Վարդան Մարգարյան, 18. Էմիլ Պապիկյան, 19. Արամե Մինասյան, 20. Դավիթ Հարությունյան

Գլխավոր մարզիչ՝  Գևորգ Պողոսյան

Ֆոտո՝ ՀՖՖ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։