«Լիվերպուլը» չհաղթեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

00:39   8 մայիսի, 2022

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Լիվերպուլն» ընդունեց լոնդոնյան «Տոտենհեմին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1։

Հյուրերն առաջինը հասան հաջողության։ 56-րդ րոպեին աչքի ընկավ հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմին պարտությունից փրկեց կոլումբացի հարձակվող Լուիս Դիասի գոլը 74-րդ րոպեին։

«Լիվերպուլը» 83 միավորով առաջինն է, սակայն երկրորդ տեղ նահանջած «Մանչեսթեր Սիթին» նույնպես ունի 83 միավոր եւ 1 խաղ քիչ է անցկացրել։ «Տոտենհեմը» 5-րդն է՝ 62 միավոր։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 1։1 (տեսանյութ)

Լուիս Դիաս, 74 - Սոն Հին Մին, 56



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։