«Մանչեսթեր Յունայթեդի» խայտառակ պարտությունը՝ 0։4 (տեսանյութ)

22:22   7 մայիսի, 2022

Անգլիայի առաջնության 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Բրայթոնի» հետ։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը պարտություն կրեց 0։4 հաշվով։

«Բրայթոնից» աչքի ընկան էկվադորցի կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն, իսպանացի պաշտպան Մարկ Կուկուրելյան, գերմանացի կիսապաշտպան Պասկալ Գրոսը եւ բելգիացի հարձակվող Լեանդրո Տրոսարդը։

«Մանչեսթեր Յունայթեդը» 37 խաղից հետո 58 միավորով 6-րդն է, «Բրայթոնը» (36 խաղ) 9-րդն է՝ 47 միավոր։ Մանչեսթերյան թիմը զրկվեց չորրորդ տեղ բարձրանալու եւ Չեմպիոնների լիգային մասնակցելու հնարավորությունից։

Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր

«Բրայթոն» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4։0 (տեսանյութ)

Մոյսես Կայսեդո, 15, Մարկ Կուկուրելյա, 49, Պասկալ Գրոս, 57, Լեանդրո Տրոսարդ, 60

«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»՝ 22։45 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։