21:33 7 մայիսի, 2022Սուրեն Գրիգորյանը նվաճեց ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության փոխչեմպիոնի կոչումը: Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 89 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչը երկրամարտում գրանցեց 340 կգ: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գեւորգ Ղահրամանյանը հրում վարժությունից զրո ստացավ:
Պոկում վարժությունում Սուրեն Գրիգորյանը պայքարը սկսեց 150 կգ-ից եւ հաջողությամբ կատարեց առաջին մոտեցումը: Երկրորդ մոտեցման համար հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանը պատվիրեց 155 կգ, բայց երիտասարդ ծանրորդը միայն երկրորդ փորձից պոկեց 155 կգ-ոց ծանրաձողը: Այս վարժությունում Գրիգորյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Հրում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերեւում պահեց 182 կգ-ոց ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ հրեց՝ 185 կգ: Երրորդ մոտեցման համար Մելիք Ղուկասյանը պատվիրեց 190 կգ, բայց ձախողեց: Այս վարժությունում եւս Սուրեն Գրիգորյանը նվաճեց բրոնզե մեդալ:
Երկամարտի 340 կգ արդյունքով Սուրեն Գրիգորյանը նվաճեց արծաթե մեդալ: Ոսկե մեդալակիր դարձավ Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ), բրոնզե մեդալակիր եգիպտացի Գամալ Մոհամեդը (339 կգ):
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գեւորգ Ղահրամանյանը պոկում վարժությունում մեկնարկեց 140 կգ-ով բայց բարձրացրեց միայն երկրորդ փորձից: Երրորդ մոտեցմամբ պոկեց 145 կգ:
Հրում վարժությունում Գեւորգ Ղահրամանյանը պատվիրեց ամենածանր քաշը՝ 190 կգ, բայց երեք փորձն էլ ձախողեց եւ այս վարժությունում զրո ստացավ:
Ավելի վաղ երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի թիմը եւս երկու մեդալ էր նվաճել. Գառնիկ Չալոյանը՝ ոսկե մեդալ (55կգ), Գոռ Սահակյանը` բրոնզե մեդալ (67կգ):
Հայաստանը կներկայացնեն նաեւ Մնացական Աբրահամյանը (81 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ) եւ Պետրոս Պետրոսյանը (102 կգ):
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.