«Ինտերի» կամային հաղթանակը (տեսանյութ)

22:43   6 մայիսի, 2022

Իտալիայի առաջնության 36-րդ տուրում չեմպիոն «Ինտերն» ընդունեց «Էմպոլիին» եւ կամային հաղթանակ տարավ 4։2 հաշվով։

Հյուրերը կարողացան 5-րդ րոպեին իտալացի հարձակվող Անդրեա Պինամոնտիի եւ 28-րդ րոպեին ալբանացի կիսապաշտպան Կրիստիան Ասլանիի խփած գոլերի շնորհիվ առաջ անցնել հաշվի մեջ։

40-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց «Էմպոլիի» իտալացի պաշտպան Սիմոնե Ռոմանյոլին, այնուհետեւ դուբլի հեղինակ դարձավ «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարինեսը։ Ավելացված ժամանակում էլ հաշիվը 4։2 դարձրեց չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը։

«Ինտերը» 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է «Միլանից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Էմպոլին» 14-րդն է՝ 37 միավոր։

Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր

«Ինտեր» - «Էմպոլի»՝ 4։2 (տեսանյութ)

Սիմոնե Ռոմանյոլի, 40, ինքնագոլ, Լաուտարո Մարտինես, 45, 64, Ալեքսիս Սանչես, 90+4 - Անդրեա Պինամոնտի, 5, Կրիստիան Ասլանի, 28



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։