ՉԼ․ Տիբո Կուրտուան՝ շաբաթվա լավագույն խաղացող

22:13   5 մայիսի, 2022

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացողը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքում, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում բելգիացի խաղացողը հետ էր մղել մրցակցի 9 հարվածից 8-ը, բաց թողել 1 գոլ։

Արքայական թիմը լրացուցիչ ժամանակում հաղթեց 3։1 հաշվով եւ դուրս եկավ եզրափակիչ։

Շաբաթվա լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաեւ իսպանական «Վիլյառեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանսիս Կոկլենը, «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան եւ անգլիական «Լիվերպուլի» կոլումբացի կիսապաշտպան Լուիս Դիասը։

Մայիսի 28-ին Փարիզում անցկացվելիք եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի «Լիվերպուլը», որը պայքարից դուրս էր թողել «Վիլյառեալին» (2։0, 3։2)։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։