«Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը» հաղթողին չպարզեցին

21:51   29 ապրիլի, 2022

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 30-րդ տուրում հանդիպեցին չեմպիոնական մրցավազքի մասնակիցներ «Արարատ-Արմենիան» ու «Փյունիկը»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

64-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց «Փյունիկի» պորտուգալացի պաշտպան Ուգո Ֆիրմինոն։ «Արարատ-Արմենիայից» պատասխան գոլը խփեց հոլանդացի հարձակվող Ֆուրջել Նարսինգը 82-րդ րոպեին։

27 խաղից հետո «Փյունիկը» 64 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան» նույնպես անցկացրել է 27 հանդիպում եւ 62 միավորով երկրորդն է։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 30-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Փյունիկ»՝ 1։1

Ֆուրջել Նարսինգ, 82 - Ուգո Ֆիրմինո, 64



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։