Հայաստանի Մ-16 հավաքականը Զագրեբում պարտվեց սլովենացիներին

16:57   29 ապրիլի, 2022

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարի խաղում Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականը ապրիլի 29-ին մրցեց Սլովենիայի Մ-16 հավաքականի հետ եւ պարտություն կրեց 1։3 հաշվով, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հայաստանի հավաքականի գոլը 87-րդ րոպեին խփեց Էրիկ Շաղոյանը։

Սլովենիա Մ-16 - Հայաստան Մ-16 3:1 

Ժավբի, 20, Բակշիչ, 72, Մլակար, 86 - Շաղոյան, 87 

Հայաստան Մ-16

12․ Արսեն Չաթոյան (ա), 2․ Հրաչյա Սարգսյան (18․ Վահե Շափաղաթյան, 67), 3․ Դավիթ Ղազարյան, 5․ Պետիկ Մանուկյան (23․ Նորիկ Բարսեղյան, 87), 8․ Գագիկ Սիմոնյան (20․ Արթուր Մանուկյան, 46), 9․ Յուրի Վարդանյան (10․ Դավիթ Ղիասյան, 46), 11․ Սամսոն Հակոբյան (17․ Էրիկ Շաղոյան, 64), 13․ Հայկ Բաղյան (6․ Նարեկ Հովհաննիսյան, 57), 14․ Արման Առաքելյան, 15․ Արմեն Առաքելյան (4․ Ալեքսանդր Պետրոսյան, 57), 19․ Համլետ Ալեքսանյան (7․Ալբերտ Մարտոյան, 57)

Պահեստային՝ 1․ Հայկ Ղազարյան

Գլխավոր մարզիչ՝ Վահե Հարությունյան



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։