Իբրահիմովիչը հիվանդանոցում տեսակցել է Ռայոլային

11:19   29 ապրիլի, 2022

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Միլանի արվարձաններից մեկում գտնվող «Սան Ռաֆայելե» հիվանդանոցում տեսակցել է իր գործակալ Մինո Ռայոլային, հաղորդում է Football Italia-ն։

Ռայոլան արդեն չորս ամիս բուժում է ստանում թոքերի ախտահարման դեմ։ Այս ընթացքում եվրոպական մամուլը երկու անգամ հաղորդել է նրա մահվան մասին։

Ապրիլի 28-ին Մինո Ռայոլան Թվիթերում արած գրառումով հերքեց լուրերը՝ հայտնելով իր զայրույթը։

Մինո Ռայոլան ներկայացնում է նաեւ Հենրիխ Մխիթարյանի, Պոլ Պոգբայի, Էրլինգ Հոլանդի, Մարկո Վերատիի, Ջանլուիջի Դոնարումայի, Մատեյս դե Լիգտի, այլ խաղացողների շահերը։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.