ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

10:01   28 ապրիլի, 2022

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Տիագո Ալկանտարան, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան եւ իսպանական «Վիլյառեալի» պաշտպան Խուան Ֆոյտը։

Բենզեման դուբլի հեղինակ դարձավ «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջին խաղում, «Ռեալը» պարտվել է 3։4 հաշվով։ Ալկանտարան փոխանցումների 96 տոկոս ճշգրտությամբ օգնեց «Լիվերպուլին» հաղթել «Վիլյառեալին»՝ 2։0։ Սիլվան խփեց կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հաղթական գոլը։ Ֆոյտը մեծ օգուտ տվեց «Վիլյառեալին» պաշտպանությունում եւ երկրորդ խաղից առաջ որոշակի շանսեր պահպանելու համար։

ՈւԵՖԱ-ի կայքում ընթանում է քվեարկություն։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։