Ռուսաստանի առաջնության 12-ամյա մասնակիցը մահացել է շան հարձակման հետեւանքով

17:35   27 ապրիլի, 2022

Մեծ Սոչիի Լոո թաղամասում անցկացվող շախմատի Ռուսաստանի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնությունները դադարեցվել են մասնակիցներից մեկի ողբերգական մահվան հետեւանքով, հաղորդում է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ 12-ամյա Պոլինա Կունիկովան մոր հետ դուրս է եկել զբոսանքի, որի ժամանակ տեսել է շան ձագերի եւ ցանկապատի վրայով մտել է մասնավոր տարածք եւ փորձել կերակրել նրանց, սակայն երեխայի վրա հարձակվել է  գերմանական հովվաշուն եւ հասցրել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ, հաղորդում է tass.ru-ն։

Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան համագործակցում է իրավապահ մարմինների հետ ողբերգության հանգամանքների բացահայտման նպատակով։

Ֆոտո՝ kuban.kp.ru



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։