Հայաստանի թիավարները կմասնակցեն Եվրոպայի ու աշխարհի առաջնություններին

13:49   27 ապրիլի, 2022

Հայաստանի թիավարները մայիսի 18-19-ին Իտալիայի Սաբաուդա քաղաքում կմասնակցեն Եվրոպայի պատանեկան առաջնությանը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:

Ակադեմիական թիավարության հայ պատվիրակները  կգործուղվեն միջազգային երկու մրցաշարերի: Նրանց Մոսկվան կհուրընկալի հունիսին, իսկ երկրորդ միջոցառման մրցավայրը դեռ հայտնի չէ:

Չորս թիավար էլ Հայաստանը կներկայացնի  հուլիսի 28-31-ը Հունգարիայի Ցեգետ քաղաքում անցկացվելիք մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։