«Յուվենտուսի» կամային հաղթանակը (տեսանյութ)

00:39   26 ապրիլի, 2022

Իտալիայի առաջնության 34-րդ տուրի խաղում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց «Սասուոլոյին» եւ կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորին բացեց խաղի հաշիվը 39-րդ րոպեին։ «Յուվենտուսից» հավասարությունը վերականգնեց արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան 45-րդ րոպեին։ Հյուրերի հաղթական գոլը 88-րդ րոպեին խփեց իտալացի հարձակվող Մոյզե Քինը։

«Յուվենտուսը» 66 միավորով չորրորդն է եւ 1 միավոր հետ է երրորդ տեղում գտնվող «Նապոլիից»։ «Սասուոլոն» 10-րդն է՝ 46 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Սասուոլո» - «Յուվենտուս»՝ 1։2 (տեսանյութ)

Ջակոմո Ռասպադորի, 39 - Պաուլո Դիբալա, 45, Մոյզե Քին, 88



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։