«Արարատ-Արմենիան» հաղթեց ԲԿՄԱ-ին

16:50   25 ապրիլի, 2022

Հայաստանի առաջնության 29-րդ տուրի խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվեց ԲԿՄԱ-ին եւ հաղթանակ տարավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 56-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Վիլֆրիդ Կուասի Էզան։

26 խաղից հետո «Արարատ-Արմենիան» 61 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Փյունիկից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ ԲԿՄԱ-ն վերջինն է՝ 13 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 29-րդ տուր

ԲԿՄԱ - «Արարատ-Արմենիա»՝ 0։1

Վիլֆրիդ Կուասի Էզա, 56

Չիրացրած 11մ՝ Մաիլսոն Լիմա («Արարատ-Արմենիա»), 45



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։