«Բարսելոնան» պարտվեց, «Ռեալը» գործնականում ապահովեց տիտղոսը (տեսանյութ)

01:03   25 ապրիլի, 2022

Իսպանիայի առաջնության 21-րդ տուրից տեղափոխված խաղում «Բարսելոնան» ընդունեց «Ռայո Վալյեկանոյին»։ Չավիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

7-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Ալվարո Գարսիայի խփած գոլը դարձավ հաղթական։

Ընթացիկ առաջնության առաջին շրջանում եւս «Ռայոն Վալիեկանոն» կատալոնական թիմին հաղթել էր նվազագույն հաշվով։

Այս արդյունքի շնորհիվ Մադրիդի «Ռեալն» առաջնության ավարտից 5 տուր առաջ գործնականում ապահովեց չեմպիոնի տիտղոսը։ Արքայական ակումբը 78 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Բարսելոնան» հետ է 15 միավոր։ Երրորդ տեղում գտնվող «Սեւիլիան» նույնպես ունի 63 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 21-րդ տուրից տեղափոխված խաղ

«Բարսելոնա» - «Ռայո Վալիեկանո»՝ 0։1 (տեսանյութ)

Ալվարո Գարսիա, 7



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.