«Ինտերն» ուժեղ էր «Ռոմայից»՝ 3։1, Մխիթարյանի գեղեցիկ գոլը (ֆոտո, վիդեո)

21:54   23 ապրիլի, 2022

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» Միլանում հյուրընկալեց «Ռոմային» եւ առավելության հասավ 3։1 հաշվով։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմին հաղթանակ բերեցին հոլանդացի պաշտպան Դենզել Դյումֆրիսի, խորվաթ կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչի եւ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի գոլերը։

Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։ 85-րդ րոպեին նա կրճատեց հաշվի տարբերությունը։

Առաջին շրջանում եւս «Ինտերը» հաղթել էր «Ռոմային»՝ 3։0։

«Ինտերը» (33 խաղ) 72 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղ նահանջած «Միլանից» (33 խաղ)։ «Ռոման» (34 խաղ) 5-րդն է՝ 58 միավոր։

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Ինտեր» - «Ռոմա»՝ 3։1 (տեսանյութ)

Դենզել Դյումֆրիս, 30, Մարսելո Բրոզովիչ, 40, Լաուտարո Մարտինես, 52 - Հենրիխ Մխիթարյան, 85



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։