Ժեզուսի 4 գոլը նպաստեց «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակին (տեսանյութ)

19:51   23 ապրիլի, 2022

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Ուոթֆորդի» հետ։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 5։1 հաշվով։

4 գոլ խփեց բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսը։ Մանչեսթերյան թիմից աչքի ընկավ նաեւ իսպանացի կիսապաշտպան Ռոդրիգո Էրնանդեսը, որին գոլային փոխանցումը կատարեց Ժեզուսը։

33 խաղից հետո «Մանչեսթեր Սիթին» 80 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Լիվերպուլից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Ուոթֆորդը» նախավերջինն է՝ 22 միավոր։

«Լիվերպուլն» ապրիլի 24-ին կընդունի «Էվերտոնին»։

Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Ուոթֆորդ»՝ 5։1  (տեսանյութ)

Գաբրիել Ժեզուս, 4, 23, 49, 11մ, 53, Ռոդրիգո Էրնանդես, 34 - Հասան Կամարա, 28

«Լեսթեր Սիթի» - «Աստոն Վիլա»՝ 0։0

«Նորվիչ Սիթի» - «Նյուքասլ»՝ 0։3

Ժոելինտոն, 35, 41, Բրունու Գիմարաեշ, 49

«Բրենթֆորդ» - «Տոտենհեմ»՝ 20։30 (Երեւանի ժամանակ)



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։