«Ռոմայի» մեկնարկային կազմը

18:56   23 ապրիլի, 2022

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում չեմպիոն «Ինտերը» ապրիլի 23-ին Միլանում կընդունի «Ռոմային»։

Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հրապարակել է մեկնարկային կազմը՝ ընդգրկելով նաեւ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Ռոմա»․ Ռուի Պատրիսիու, Մանչինի, Սմոլինգ, Իբանյես, Կարսդորպ, Օլիվեյրա, Մխիթարյան, Զալեւսկի, Պելեգրինի, Էլ Շաարավի, Աբրահամ։

 «Ինտեր» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։00-ին։

32 խաղից հետո «Ինտերը» 69 միավորով երկրորդն է եւ 2 միավոր հետ է առաջատար «Միլանից», որը 33 խաղ է անցկացրել։ «Ռոմա» (33 խաղ) 5-րդն է՝ 58 միավոր։

Նախորդ անգամ թիմերը հանդիպել են Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։ Փետրվարին Միլանում տեղի ունեցած խաղում 2։0 հաշվով հաղթել էր «Ինտերը»։ Իտալիայի առաջնության առաջին շրջանում  «Ինտերը» դեկտեմբերին Հռոմում հաղթել էր 3։0 հաշվով։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։