01:33 22 ապրիլի, 2022Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Բարսելոնան» Սան Սեբաստիանում հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին»։ Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։
11-րդ րոպեին աչքի ընկավ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որին գոլային փոխանցում կատարեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։
32 խաղից հետո «Բարսելոնան» 63 միավորով երկրորդն է եւ 15 միավոր հետ է առաջատար «Ռեալից», որը մեկ հանդիպում շատ է անցկացրել։ «Ռեալ Սոսիեդադը» 6-րդն է՝ 55 միավոր։
Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր
«Ռեալ Սոսիեդադ» - «Բարսելոնա»՝ 0։1 (տեսանյութ)
Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 11
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.