«Ինտերը» հաղթեց «Միլանին» եւ դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

01:01   20 ապրիլի, 2022

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում չեմպիոն «Ինտերը» մրցեց «Միլանի» հետ եւ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը, աչքի ընկավ նաեւ գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը։

Թիմերի առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 0։0։

Եզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի «Յուվենտուս» - «Ֆիորենտինա» դիմակայության հաղթողը։

Իտալիայի գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան խաղ

«Ինտեր» - «Միլան»՝ 3։0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։0)

Լաուտարո Մարտինես, 4, 40, Ռոբին Գոսենս, 82



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.