23:26 18 ապրիլի, 2022Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է իր եւ Ջորջինա Ռոդրիգեսի նորածին երկվորյակներից մեկի մահվան մասին։
«Խորը կսկիծով պետք է հայտնենք, որ մեր նորածին որդին մահացել է։ Մեծագույն ցավ, որը կարող է զգալ միայն ծնողը։
Միայն մեր դստեր ծնունդը մեզ ուժ է տալիս հաղթահարել այս պահը հույսով եւ երջանկությամբ։ Կցանկանայինք շնորհակալություն հայտնել բժիշկներին որակյալ օգնության եւ աջակցության համար»,- գրել է Ռոնալդուն։
Ռոնալդուն ունի եւս չորս երեխա։ Կրիշտիանու կրտսերը ծնվել է 2010-ին։ Մայրը հայտնի չէ։ Եվան ու Մատեոն ծնվել են 2017-ին փոխնակ մորից։ 2017-ին էլ ծնվել է Ջորջինայի առաջնեկը։ Աղջկա անունը Ալանա Մարտինա է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.