ԵԼ․ «Գլազգո Ռեյնջերսը» հաղթահարեց «Բրագայի» արգելքը (տեսանյութ)

01:36   15 ապրիլի, 2022

«Գլազգո Ռեյնջերսը» նվաճեց Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչի վերջին ուղեգիրը։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում շոտլանդական թիմը 3։1 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Բրագային»։

Հանդիպման հիմնական ժամանակում 2։1 հաշվով հաղթեց շոտլանդական թիմը, սակայն նշանակվեց լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին խաղում «Ռեյնջերսը» պարտվել էր 0։1 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում դաշտի տերերը եւս մեկ գոլ խփեցին։

Կիսաեզրափակիչում «Գլազգո Ռեյնջերսի» մրցակիցը կլինի գերմանական «ՌԲ Լայպցիգը», որը պայքարից դուրս էր թողել իտալական «Ատալանտային»։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 3։1 (հիմնական ժամանակ՝ 2։1), (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0։1)

Ջեյմս Տավերնյե, 2, 44, 11մ, Կեմար Ռուֆ, 101 - Դավիդ Կարմու, 83

Հեռացում՝ Վիտոր Տորմենա («Բրագա»), 42, Յուրի Մեդեյրուշ, («Բրագա»), 105, երկրորդ դեղին քարտ



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։