ԵԼ․ «Այնտրախտը» դուրս թողեց «Բարսելոնային», օրվա արդյունքները (տեսանյութ)

00:57   15 ապրիլի, 2022

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» դուրս թողեց «Բարսելոնային»  Եվրոպայի լիգայից։ Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում գերմանական ակումբը Կատալոնիայի մայրաքաղաքում Չավիի գլխավորած թիմին պարտության մատնեց 3։2 հաշվով եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Գերմանիայում թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։

«Այնտրախտի» մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի անգլիական «Վեստ Հեմը», որը պայքարից դուրս թողեց ֆրանսիական «Լիոնին»։ Պատասխան խաղում լոնդոնյան թիմն առավելության հասավ 3։0 հաշվով։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1։1։

Պայքարը շարունակում է նաեւ գերմանական «ՌԲ Լայպցիգը», որը հաղթահարել էր իտալական «Ատալանտայի» արգելքը։

Կիսաեզրափակիչում «ՌԲ Լայպցիգի» մրցակիցը կլինի շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» եւ պորտուգալական «Բրագայի» դիմակայության հաղթողը։

Այս թիմերի պատասխան հանդիպման հիմնական ժամանակում 2։1 հաշվով հաղթեց շոտլանդական թիմը, սակայն նշանակվել է լրացուցիչ ժամանակ, քանի որ առաջին խաղում «Ռեյնջերսը» պարտվել էր 0։1 հաշվով։

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 28-ին, պատասխան հանդիպումները՝ մայիսի 5-ին։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Բարսելոնա» (Իսպանիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 1։3 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1։1)

Սերխիո Բուսկետս, 90+1, Մեմֆիս Դեպայ, 90+11, 11մ - Ֆիլիպ Կոստիչ, 4, 11մ, 67, Ռաֆայել Բորե, 36

«Լիոն» (Ֆրանսիա) - «Վեստ Հեմ» (Անգլիա)՝ 0։3 (առաջին խաղ՝ 1։1)

Քրեյգ Դոուսոն, 38, Դեքլան Ռայս, 44, Ջարոդ Բոուեն, 48

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Բրագա» (Պորտուգալիա)՝ 2։1 (նշանակվել է լրացուցիչ ժամանակ) (առաջին խաղ՝ 0։1)

Ջեյմս Տավերնյե, 2, 44, 11մ - Դավիդ Կարմու, 83

Հեռացում՝ Վիտոր Տորմենա («Բրագա»), 42



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։