Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականի նոր խաղացանկը

19:02   14 ապրիլի, 2022

ՈւԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն հաստատել են ֆուտբոլի աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկու հանդիպումների և ՈւԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության երկու խմբերի հանդիպումների նոր ժամանակացույցը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումների նախկին խաղացանկը փոխվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի՝  մարտի 24-ին նախատեսված և հետաձգված Շոտլանդիա - Ուկրաինա հանդիպումն անցկացվելու է հունիսի 1-ին:

Հայաստանի հավաքականի հանդիպումների նոր խաղացանկ․

Հունիսի 4

Հայաստան - Իռլանդիա

Հունիսի 8

Շոտլանդիա - Հայաստան

Հունիսի 11

Ուկրաինա - Հայաստան

Հունիսի 14

Հայաստան - Շոտլանդիա

Սեպտեմբերի 24

Հայաստան - Ուկրաինա

Սեպտեմբերի 27

Իռլանդիա - Հայաստան

Հանդիպումների անցկացման մրցավայրերը և մեկնարկի ժամերը կհաստատվեն ավելի ուշ:



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։