«Մանչեսթեր Սիթին» ու Գվարդիոլան կքննարկեն պայմանագրի երկարաձգումը

10:09   12 ապրիլի, 2022

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու թիմի կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան առաջիկայում կքննարկեն պայմանագրի երկարաձգումը, հաղորդում է twitter.com/FabrizioRomano-ն։ Այն նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։

Անգլիական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ 51-ամյա մասնագետը չի հեռանա եւ կերկարաձգի համագործակցությունը առնվազն 2-3 տարով։

Գվարդիոլան ջերմ հարաբերություններ ունի ակումբի ղեկավարության հետ եւ ամռանն ակտիվորեն կզբաղվի ակումբի նորեկների ընտրությամբ։

Նա 2016թ․ հուլիսից է գլխավորում «Մանչեսթեր Սիթին», որի հետ դարձել է Անգլիայի եռակի չեմպիոն, Անգլիայի լիգայի քառակի գավաթակիր, Անգլիայի կրկնակի սուպերգավաթակիր, մեկ անգամ էլ նվաճել է Անգլիայի գավաթը։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։