01:36 9 ապրիլի, 2022Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչում 19-ամյա ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը մրցեց կոլումբացի Մարիա-Կամիլա Օսորիո-Սերանոյի հետ, որը համաշխարհային դասակարգման աղյուսակում 30-րդն է։
Հայ թենիսիստուհին պարտություն կրեց 1։6, 4։6 հաշվով։ Պայքարը տեւեց 1 ժամ, 30 րոպե։
Օսորիո-Սերանոն անցած տարի նվաճել է այս մրցաշարի հաղթողի կոչումը։ Աշխարհի 170-րդ ռակետ Էլինա Ավանեսյանն առաջին անգամ հասավ WTA շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։
Բոգոտայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 239 հազար դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.