12:32 8 ապրիլի, 2022Կիպրոսում անցկացված սեղանի թենիսի Եվրոպայի առաջնության նախնական փուլի խմբային մրցաշարին մասնակցել է նաեւ տղամարդկանց Հայաստանի թիմը: Խմբում ընդգրկված են եղել նաեւ Լիտվայի, Շոտլանդիայի, Լատվիայի, Սան Մարինոյի, և Կիպրոսի հավաքականները:
Հայաստանը ներկայացրել են Դավիթ Ղոթանյանը, Հարություն Հարությունյանը և Վարուժան Բաղդասարյանը: Նրանք տարել են չորս հաղթանակ, պարտվել միայն Լիտվայի թիմին և գրավել երկրորդ տեղը, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը:
Լավագույն երեք թիմերը իրավունք են ստացել մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին, որը տեղի կունենա 2023թ. Շվեդիայի Մալմյո քաղաքում: Խմբային փուլում Հայաստանի մրցակիցները կլինեն Թուրքիայի եւ Էստոնիայի թիմերը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.