09:03 7 ապրիլի, 202219-ամյա ռուսաստանցի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ Հայ թենիսիստուհին մրցել է Իտալիայի ներկայացուցիչ Լուկրեցիա Ստեֆանինիի հետ եւ առավելության է հասել 6։2, 6։2 հաշվով։ Մրցախաղը տեւել է 1 ժամ եւ 22 րոպե։
Կիսաեզրափակիչի ուղեգրի համար Ավանեսյանը կխաղա թուրք Իպկե Օզի եւ կոլումբացի Մարիա-Կամիլա Օսորիո-Սերանոյի դիմակայության հաղթողի հետ։ Օսորիո-Սերանոն անցած տարի նվաճել է այս մրցաշարի հաղթողի կոչումը։
Բոգոտայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 239 հազար դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.