Գաբրիել Սարգսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

21:12   6 ապրիլի, 2022

Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը նվաճեց Սլովենիայում անցկացված շախմատի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոնի տիտղոսը։

Հայ գրոսմայստերը 11 հնարավորից վաստակեց  8,5 միավոր եւ առաջին տեղը կիսեց գերմանացի Մատիաս Բլյուբաումի հետ, որը լրացուցիչ ցուցանիշով ճանաչվեց հաղթող։

Վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով 6 քայլում ոչ ոքի էր խաղացել իսպանացի Խայմե Սանտոս Լատասայի հետ։  Մատիաս Բլյուբաումը ոչ ոքի խաղաց խորվաթ Իվան Սարիչի հետ։

Առաջին 20 տեղերը գրաված շախմատիստները նվաճեցին 2023թ․ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր։ Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Սամվել Տեր-Սահակյանը գրավեց 12-րդ, Շանթ Սարգսյանը՝ 13-րդ տեղը՝ 7,5-ական միավոր։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։