ԲԿՄԱ-ի սենսացիոն հաղթանակը «Արարատի» նկատմամբ

19:53   6 ապրիլի, 2022

Հայաստանի առաջնության 25-րդ տուրում հետնապահ ԲԿՄԱ-ն ընդունեց «Արարատին» եւ առավելության հասավ 3։2 հաշվով։

Հաղթական գոլը ԲԿՄԱ-ն խփեց ավելացված ժամանակում։ Աչքի ընկավ կիսապաշտպան Արմեն Նահապետյանը։

«Արարատը» (22 խաղ) 38 միավորով երրորդն է, ԲԿՄԱ-ն (22 խաղ) վերջինն է՝ 13 միավոր։

Հայաստան․ Vbet Պրեմիեր լիգա, 25-րդ տուր

ԲԿՄԱ - «Արարատ»՝ 3։2

Նարեկ Ալավերդյան, 1, Գրենիկ Պետրոսյան, 62, Արմեն Նահապետյան, 90+2 - Ռազմիկ Հակոբյան, 43, 11մ, Ռոբերտ Հակոբյան, 76



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։