ՉԼ․ «Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակները (ֆոտո, վիդեո)

00:52   6 ապրիլի, 2022

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում անգլիական «Լիվերպուլը» Լիսաբոնում հյուրընկալվեց պորտուգալական «Բենֆիկային»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։1 հաշվով։

17-րդ րոպեին հաշիվը բացեց լիվերպուլյան թիմի ֆրանսիացի պաշտպան Իբրահիմա Կոնատեն, 34-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն։

49-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց «Բենֆիկայի» ուրուգվայցի հարձակվող Դարվին Նունյեսը, սակայն 87-րդ րոպեին «Լիվերպուլի» երրորդ գոլը խփեց կոլումբացի հարձակվող Լուիս Դիասը։

Օրվա մյուս խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյին»։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։ 70-րդ րոպեին անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենի փոխանցումից հետո աչքի ընկավ բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն ապրիլի 13-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 1։3 (տեսանյութ)

Դարվին Նունյես, 49 - Իբրահիմա Կոնատե, 17, Սադիո Մանե, 34, Լուիս Դիաս, 87

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) - «Աթլետիկո» (Իսպանիա)՝ 1։0 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 70



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։