Էլինա Ավանեսյանն առաջին անգամ հաղթել է WTA-ի մրցաշարի հիմնական փուլում

23:26   5 ապրիլի, 2022

19-ամյա ռուսաստանցի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն առաջին անգամ հանդես է եկել WTA-ի մրցաշարի հիմնական փուլում եւ հասել հաղթանակի։

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում անցկացվող մրցաշարի առաջին շրջանում աշխարհի 170-րդ ռակետը մրցել է բրիտանացի Հերիեթ Դարթի հետ, որը դասակարգման աղյուսակում 100-րդն է։

Էլինա Ավանեսյանն առավելության է հասել երկու սեթում՝ 6։1, 6։2։ Պայքարը տեւել է 1 ժամ եւ 18 րոպե։

Հայ մարզուհու հաջորդ մրցակիցը կլինի իտալացի Լուկրեցիա Ստեֆանինին։



© 2024 NEWS.am - Sport

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։Սույն կայքի բոլոր լրատվական հրապարակումները անհատական օգտագործման համար են։ Տեղեկատվություն տարածող այլ միջոցներում սույն կայքի հրապարակումների (մասնակի կամ ամբողջական) վերահրապարկման համար անհրաժեշտ է NEWS.am լրատվական-վերլուծական գործակալության գրավոր թույլտվությունը։Խախտում թույլ տված անձինք կենթարկվեն պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։