Տոկիոյի Օլիմպիական խաղերի չեմպիոնն ավարտեց կարիերան 22 տարեկանում (ֆոտո)

21:11   4 ապրիլի, 2022

Տոկիոյի Օլիմպիական խաղերում բազմամարտի չեմպիոնի տիտղոսը նվաճած գեղարվեստական մարմնամարզուհի, իսրայելցի Լինոյ Աշրամը ավարտեց մարզական կարիերան։

«Մարզիկների համար կարեւոր է իմանալ՝ երբ ավարտել կարիերան։ Ինչ վերաբերում է ինձ, ապա ես իրագործել եմ իմ երազանքը»,- 22-ամյա մարզուհու խոսքը մեջբերում է Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի թվիթերյան էջը։

Աշրամը նաեւ աշխարհի առաջնության 6-ակի արծաթե, 5-ակի բրոնզե, Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե, կրկնակի արծաթե եւ եռակի բրոնզե մեդալակիր է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.